ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հաղորդմամբ՝ հուլիս ամսին Հայաստան է ժամանել 188 856 զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ընդհանուր առմամբ՝ առաջին 7 ամսվա ընթացքում մեր երկիր ժամանել է մոտ 770 000 զբոսաշրջիկ։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022թ․ Հայաստան ժամանած արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը կազմել է 588 731՝ ավելանալով 2,4 անգամ, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածին այդ ցուցանիշը կազմել է 243 076 հոգի։
Նշվում է, որ ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանել Ռուսաստանից (251 035 հոգի կամ ընդհանուրի 42,6%-ը), Վրաստանից (4703 հոգի կամ 10,7%) և Իրանից (48122 մարդ կամ 8,2%)։