Օգոստոսի 13-ին Ծաղկաձոր քաղաքի սրտում՝ Ծաղկունյաց հրապարակում, տեղի կունենա նմանը չունեցող Jazz-Jam փառատոն, որտեղ կտիրի ջազզային տրամադրություն: Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
Նշվում է, որ երեք տասնյակից ավել տաղավարներում ցուցադրվելու են հայկական խոհանոցն իր ողջ համադրությամբ, խմիչքի տեսականի, անուշահամ քաղցրավենիքներ:
Փառատոնը ընթացքում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը, Թամարա Լալայանը, Բռո Նալբանդյանը, Arm.Strong productinon-ը, DJ Smoke-ը:
Լինելու է նաև գաղտնի հյուր, անակնկալ շոու ծրագիր: