Ադրբեջանի կողմից հաստատված գերիներին վերջին հերթական տեսակցությունը եղել է հուլիսի վերջին օրերին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին նշեց, որ այցի ընթացքում ծանոթացել են պահվող անձնաց առողջական վիճակին, պահման պայմաններին և այլն։ «Այցի շրջանակներում պահվող անձանց հնարավորություն կտրվի կապի մեջ մտնել հարազատների հետ։ Այդ համատեքստում օգոտագործվում են տարբեր միջոցներ, ինչպիսիք են Կարմիր խաչի ուղերձները, հնարավորություն է տրվում տեսազանգեր իրականացնել, տեսագրել ուղերձներ, որոնք այնուհետև փոխանցվում են Հայաստանում գտնվող նրանց ընտանիքներին», – նշեց նա։
ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար նշեց, որ այցերը որոշակի հստակ պարբերակունությամբ շարունակվելու են։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, նշել էր, որ հայկական կողմն ունի ռազմագերիների երկու ցուցակ. պաշտոնական՝ 38 հաստատված ռազմագերիներով և այլ ցուցակով, որոնց գերեվարման փաստը հաստատված չէ ադրբեջանական իշխանությունների կողմից։