Օգոստոսի 12-ին, ժամը 21։00-ի սահմաններում, 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրը Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում ինքնասպան է եղել։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով ապրող 55-ամյա Ռուզաննա Վարդանյանի դին։ Խոհանոցում հայտնաբերված կնոջ դիակի վրա քերծվածքներ կային, իսկ պարանոցին՝ պարան։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջն սպանել էր 17-ամյա որդին։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական ստորաբաժանում։
Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
`