Հայաստանի կառավարությունը սգո օր կհայտարարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Օգոստոսի 16-ի առավոտվա դրությամբ՝ զոհվել է 16 մարդ, 17 քաղաքացի համարվում է անհետ կորած, 60-ից ավելի մարդ օգնության է դիմել տարբեր բժշկական կենտրոններ։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
ՌԴ-ն ավելի քան 68 մլն դոլար է հատկացրել հայ դպրոցականների սննդին և ենթակառուցվածքների զարգացմանը
Ռուսաստանը, որպես հայ դպրոցականների սննդի ապահովման ծրագրի մաս, որն իրականացվում է 2010 թվականից, ծախսել է ավելի քան 68 միլիոն դոլար՝...