ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։
Նշվում է, որ ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքերի վերաբերյալ ահազանգ է ստացվել։