Մետրոյում մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ ահազանգն է եղել ռումբի վերաբերյալ: Armenia today-ն այս թեմայի շուրջ զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:
Նրա խոսքով՝ նմանատիպ ահազանգերն արվում են էլեկտրոնային փոստով և յուրաքանչյուր փոքր պատրաստվածություն ունեցող մարդ կարող է օգտվել յուրահատուկ էլեկտրոնային փոստի ծառայություններից, մի շարք ծրագրերից և իր անձը կարող է այնպես թաքցնել, որ ամիսներ փնտրեն և չգտնեն: Երկրորդ խնդիրը, ըստ փորձագետի, այն է, որ նույնիսկ անձի մասին տեղեկությունն իմանալը ոչնչով չի օգնի, քանի որ նա, օրինակ, կարող է ապրել Բաքվում կամ Պակիստանում։
«Այսինքն՝ մեծ հաշվով գլոբալ խնդիրն այն է, որ մենք տեխնիկապես բացահայտելու գրեթե տարբերակ չուեննք, բայց մյուս կողմից՝ օրենքը պարտադրում է ամեն մի զանգին արձագանքել և ստացվում է այնպես, որ օրենքը պահանջում է կատարել այդ ահաբեկչի ուզածը: Ես Ձեզ կարող եմ հինգ րոպեում սովորեցնել, որ ինքներդ այդ նամակներն ուղարկեք և չբռնվեք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այս խնդրի լուծմանը, ապա տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց, որ երկրի անվտանգությունը չպետք է հիմնվի մի կետի վրա, և ավելի լայն պետք է դիտարկել:
«Օրենքները, կանոնները պետք է փոխել: Լուծումներ կան, բազմաթիվ երկրներ տարիներ առաջ են անցել այս ամենի միջով, և այդ փորձը պետք է տեղայնացնել»,- ասաց նա և նշեց, որ ահազանգերի ճշգրտության համակարգեր են պետք մտցնել:
ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պայթուցիկի մասին ահազանգի ստացման դեպքում բնակչության անվտանգությունից ելնելով՝ հաղորդված թիրախներից անպայմանորեն պետք է տարհանվեն քաղաքացիները, ինչպես նաև իրականացվեն ստուգման աշխատանքներ։ Թեև նախկինում հնչած բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքերի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքերի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։