Երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Գյումրու Երկաթուղային կայարանի միավորման տնօրեն Լեռնիկ Դանիելյանը:
Նրա փոխանցմամբ՝ ժամը 11:00-ին երկաթգծի տարածքում տարածքում պայթուցիկ նյութի տեղադրման մասին ահազագ է ստացվել, որից հետո կատարվել է տարհանում:
«Աշխատողների տարհանում է կատարվել: ԱԻՆ-ի համապատասխան աշխատողները ներս են մտել տարածք և իրենց աշխատանքները կատարել: Ստուգումներ են կատարվել սենյակներում և նկուղում»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ ժամը 13:00-ի դրությամբ արդեն երկաթգծի աշխատանքը վերականգնված է եղել և անցել են բնականոն աշխատանքի:
Հիշեցնենք, որ Գյումրիի երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի մասին ահազանգ էր ստացվել։