Ոստիկանները հայտնաբերել են սգո օրը Արաբկիրում հրավառություն կատարած անձին: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ոստիկանությունից:
«Երեկ երոկոյան է հրավառություն եղել, մի քանի անգամ ահազանգեր է ստացվել: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են հրավառություն կատարած անձին»,- ասացին ոստիկանությունից՝ նշելով, որ առաջիկայում դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտարածեն:
Նշենք, որ օգոստոսի 17-ի երեկոյան սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ Արաբկիր թաղամասում հնչել են հրավառության ձայներ:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։