Նռնակով տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում պայթեցնել շենքը, հաղորդում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով ՝ այս պահին քաղաքապետարանում նրա հետ բանակցություններ են վարում ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը և քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։
Նշվում է, որ պարզում են քաղաքացու նման գործողությունների դրդապատճառները։ Միջադեպի կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը քաղաքապետարանի հարակից ճանապարհներին:
Ինչպես 24News-ին հայտնել է Մասիսի քաղաքապետի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, անհայտ անձն ատրճանակ և պայթուցիկ է ունեցել։ Միջադեպի պահին քաղաքապետարանի շենքում եղել է միայն պահակը։
Հակոբյանը հայտարարել է, որ հարձակվողը որևէ պահանջ չի ներկայացրել և, հավանաբար, գտնվել է ոչ սթափ վիճակում: Փոխքաղաքապետի խոսքով՝ այս պահին ԱԱԾ-ն ու ոստիկանությունն աշխատում են հարձակվողին չեզոքացնելու ուղղությամբ։