Հայտնաբերվել է մասիսի համայնքապետարանի շենք ներխուժած անձի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նա ինքնասպան է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Նարեկ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ ոստիկանների շրջանում զոհեր և վիրավորներ չկան։
Armenia Today-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ զինված պայթուցիկով տղամարդ մտել էր Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել շենքը։