Հայաստանն այն երկրների առաջին եռյակում է, որտեղ ռուսները նախատեսում են իրենց հանգիստն անցկացնել աշնանը։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության տվյալներին։
Հայաստանին բաժին է ընկնում ավիատոմսերի բոլոր ամրագրումների 10,9 %-ը։ «Աշնանային ամիսներին արտասահմանյան ուղղությունների թվում ռուսներն առաջին հերթին ծրագրում են այցելել Թուրքիա (ամրագրումների մասնաբաժինը կազմում է 15,9 %)։ Դրան հաջորդում են Հայաստանը (10,9 %), Թաիլանդը (10,2 %), Ուզբեկստանը (6,3 %), Ղազախստանը (5,5%), ԱՄԷ-*ն (4,4 %) և Ղրղզստանը (4,1 %)»,- նշվում է ծառայությունում։
Արտերկրում գտնվող հյուրանոցում աշնանը մեկ գիշերվա միջին գինը կազմում է մոտ 5,5 հազար ռուբլի, RT-ին հայտնել են Tutu Hotels ծառայությունում։ Արտերկրում ամրագրումների ավելի քան 70%-ը վերաբերում է երեք-չորս աստղանի զբոսաշրջային վայրերին: Ընդ որում՝ կացարանների տեսակներից ամենահայտնին հյուրանոցներն են՝ բոլոր պատվերների ավելի քան 85 %-ը բաժին է ընկնում նրանց, ընդգծել են ընկերության մասնագետները։