Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար: Վերանորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը: Ճարտարապետական այս լուծման շնորհիվ ապահովվում է կամուրջների անխափան ծանրաբեռնվածությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Աշխատանքները կտևեն շուրջ 1 ամիս: Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, բացի այդ նաև կերակարցնի կամրջի կյանքը:
Երևանի քաղաքապետարանն այս տարվա կամուրջների պահպանության ծրագրում ընդգրկել է նաև Կիևյանի, Սարալանջի և Գարեգին Նժդեհի` քաղաքացիներին առավել հայտնի «Վստրեչի» կամուրջները: Նախատեսված է նորոգել նաև Հաղթանակի կամուրջը:
Քաղաքապետարանը նշում է, որ շինարարական աշխատանքների անհարմարությունները ժամանակավոր են, մինչդեռ ճանապարհային այս հանգույցների պահպանությունը՝ նորոգումն ու ամրացումը, կարևոր է թե՛ քաղաքի և թե՛ քաղաքացիների համար: