Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև օգոստոսի 29-ը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Գործակալությունը հստակեցրել է որ թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններով։
«Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։ Ռուսաստանի Դաշնության մնացած օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին, քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը։
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...