Դերասան Պավել Պրիլուչնին ամուսնացել է իր գործընկերոջ՝ 26-ամյա դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ, հայտնում է RBC Life–ը։
Ըստ հրապարակման՝ հարսանիքը տեղի է ունեցել Հայաստանում։
«Նորապսակները ծանոթացել են «Վանդակ» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում։ Հայտնի մարդկանց սիրավեպի մասին լուրերը պտտվում էին վերջին մի քանի ամիսների ընթացքում, իսկ առաջին ռոմանտիկ նկարները հայտնվեցին 2022 թվականի գարնանը»,- գրում է կայքը։
Նշվում է, որ արարողությանը ներկա է եղել մոտ 50 մարդ: Հյուրերի թվում էին Ստաս Միխայլովը, հետախույզ Մաքսիմ Զաբոլոտնին և մարտիկ Ադամ Յանդիևը։
Տոնական միջոցառման համար Բրուտյանն ընտրել է մինչև հատակ հասնող սպիտակ զգեստ՝ փափուկ կիսաշրջազգեստով։ Հարսի գլուխը զարդարված էր շղարշով։
Պարբերականը գրում է, որ Պրիլուչնին ամուսանում է երկրորդ անգամ։ Ավելի վաղ նա մի քանի ամիս հանդիպում էր դերասանուհի Միրոսլավա Կարպովիչի հետ։ Մինչ այդ Պավելն ամուսնացած էր Ագաթա Մուցենիեցեի հետ, որից ինը տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես բաժանվեց 2020 թվականի հունիսին։