Հրավառություններն արգելող օրենքի նախագծի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ մասնավոր միջոցառումներին հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք կանհանգստացնեն շրջակայքի ողջ բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:
Տիգրան Ավինյանի կարծիքով՝ պետք է լիազորությունները տրվեն համայնքի ղեկավարին և նա որոշի՝ արգելե՞լ այս կամ այն միջոցառմանը հրավառություն կազմակերպելը, թե՞ ոչ:
«Ինչ վերաբերվում է պատասխանատվության հատվածին, ապա լիցենզավորման խիստ գործընթացով ենք գնում: Լիցենզավորված ընկերությունները, ենթադրվում է՝ շատ չեն լինելու, և ներմուծված ապրանքը գրանցված է լինելու: Եթե ռեստորանում հրավառություն հնչի, կնշանակի լիցենզավորված ընկերությունները հրավառության նյութերը վաճառել են ոչ ճիշտ մարդկանց կամ մաքսանենգ ճանապարհով են նյութերը բերել»,- ասաց Ավինյանը: