Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ: Այս մասին հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:
Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ նեկայիս 6 րոպեի փոխարեն, ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Armenia Today-ի տեղեկություններով ամռան ամիսներին Երևանի մետրոն օրական միջինում 70 000 ուղևոր է սպասարկում: