Այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Այս մասին
հայտնում է Երևանի մետրոպոլիտենը:
«Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության»,- հայտնում է Մետրոյի մամուլի ծառայությունը՝ հայցելով քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Ինչպես Armenia Today-ին հայտնեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, շուտով Մետրոն կանցնի բնականոն աշխատանքին: Նրա խոսքով մետրոյի երկու գլխավոր ճյուղերից մեկը խափանվել է: Երթևեկությունը կատարվել է միայն երկրորդ գլխավոր ճյուղով՝ Բարեկամությունից դեպի Սասունցի Դավիթ և հակառակ ուղղությամբ:
Խաչատրյանը նաև նշեց, որ խնդիրն առաջացել է էլեկտրականության խափանման հետևանքով: