Ժամը 14:24-ի դրությամբ` մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ամբողջությամբ վերացվել է մասնագետների կողմից։ Այս մասին
հայտնում է Երևանի մետրոյի մամուլի ծառայությունը:
«Այս պահի դրությամբ երթևեկությունն իրականացվում է գրաֆիկի համաձայն։ Գնացքների միջև երթևեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ
Armenia Today-ը
հայտնել էր, տեղի էր ունեցել էլեկտրաէներգիայի խափանում: Մետրոյի գնացքները երթևեկութմ էին միակողմանի՝ եռրկրորդ գլխավոր ճյուղով: