Այս տարվա սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության (բացառությամբ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նշանակված), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) չափերը սահմանվում են 31600 դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշմամբ սահմանվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը դառնում է 46000 դրամ , 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 36000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը՝ 33000 դրամ։
Հիեցնենք, որ կառավարության օգոստոսի 24-ի որոշմամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հիմանական կենսաթոշակի չափը սահմանվեց 21000 դրամ՝ 18000 դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենաթոշակի չափը 28600 դրամի փոխարեն սահմանվեց 30500 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը ավելացան 2000 դրամով։
Բացի այդ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 28600 դրամի փոխարեն սահմանվեցին 30500 դրամ։
Նշենք, որ թոշակներն ու նպաստները կավելանան 16 600 կենսաթոշակառուի, 5186 զինթոշակառուների և շուրջ 75 000 նպաստառուների համար։
Կենսաթոշակների և նպաստների չափերի նույն չափով (3000 դրամ) ավելացում ապահովելու նպատակով փոփոխություն է կատարվում ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումների մեջ՝ նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության (բացառությամբ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նշանակված), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանելով 31600 դրամ, իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափ սահմանել 46000 դրամ (45000 դրամի փոխարեն), 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափ՝ 36000 դրամ (35000 դրամի փոխարեն), 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը սահմանել 33000 դրամ (32000 դրամի փոխարեն):