Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Նովոսիբիրսկի մետրոպոլիտենի տնօրեն Չմիխաիլո Արկադիի հետ։ Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի լրատվության բաժինը։
Հանդիմանը մասնակցել են նաև Երևանի մետրոպոլիտենի շահագործման գծով տնօրենի տեղակալ Ս․ Եղիազարյանը և «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մետրոպոլիտենի զարգացման խնդիրներին, նոր կայարանների կառուցման և շահագործման առանձնահատկություններին և երթևեկության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերին։