Արդեն երրորդ տարին է, ինչ էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Շքերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել:
Գերատեսչությունից հայտնում են, որ Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ներկայում ավտոտրանսպորտն է, որի բաժինը մթնոլորտային օդ արտանետումների մեջ, ըստ տարբեր ուսումնասիրությունների, կազմում է 66.5 %։
Նշվում է, որ այն նվազեցնելու համար կառավարության, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի նախարարության քայլերն էլեկտրական տրանսպորտի ու ենթակառուցվածքների զարգացման գործում արդյունավետ են, հետևողական ու շարունակական են լինելու:
Ըստ նախարարության ներկայացրած տվյալների, այդ է վկայում վերջին հինգ տարում էլեկտրական տրանսպորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների շեշտակի աճը մեր հանրապետությունում.
✅29 էլեկտրոմոբիլ՝ 2017-ին
✅12 էլեկտրոմոբիլ՝ 2018-ին
✅145 էլեկտրոմոբիլ՝ 2019-ին
✅358 էլեկտրոմոբիլ՝ 2020-ին
✅1.898 էլեկտրոբոիլ՝ 2021-ին
✅ 1.041 էլեկտրոմոբիլ՝ 2022-ի առաջին կիսամյակում:
Մինչև արտոնությունների տրամադրումը հանրապետություն ներկրվել էր 42, իսկ դրանից հետո՝ 3.484 էլեկտրամոբիլ: