ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Սյունիքում կորած համարվող ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է։
«Նա արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած»,-հայտնել է ԱԻՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլւ գրել էր, որ մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մարմինների դուրսբերման համար Սյունիք մեկնած ԱԻՆ աշխատակիցներից մեկի հետ կապը կորել է։