Զինվորի տանն այսօր հարսանիք էր լինելու։ 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպն ամուսնանում է, բայց՝ առանց հարսանիքի:
Այս մասին հայտնում են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից։
«44-օրյա պատերազմի մասնակիցը լավ գիտի, թե ինչ է պատերազմը, իր մաշկի վրա է զգացել ամեն ինչ: Վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված, Մեսրոպը չեղարկեց հարսանյաց արարողությունը:
Զինվորի տան ողջ անձնակազմը, զինվորները, բոլորս, որ այդքան սպասել էինք Մեսրոպի հարսանիքին, երջանկություն ենք մաղթում մեր սիրելի զույգին:
Սիրելի Մեսրոպ և Անի, խաղաղ երկնքի տակ ապրեք ձեր ընտանիքի բոլոր օրերը, միասնական եղեք՝ պատերազմի ժամանակ, թե՝ խաղաղության և բազում զավակներ պարգևեք հայ ազգին»,-ասված է գրառման մեջ: