Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Երևան քաղաքում սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում սեպտեմբերի 18-ի ցերեկը սպասվում է+28-ից +33 աստիճան տաքություն: Սեպտեմբերի 19-ին Արցախում ջերմաստիճանը կհասնի +34-ի: