ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հրաժեշտի արարողության ժամանակ խախտել է վարվերակերպի կանոնները, գրում են բրիտանական լրատվամիջոցները: Միջադեպի մասին, մասնավորապես, հայտնում են The Sun-ը և Daily Mail-ը։
The Sun-ի տվյալներով՝ նախագահին լուսանկարել է թագուհու աճյունի մոտ գտնվող օգնականը։ Պարբերականը նշում է, որ ըստ վարքականոնի՝ խստիվ արգելում է ցանկացած տեսախցիկների օգտագործումը։ Պարբերականն ընդգծում է, որ արարողության մասնակիցներին նախապես տեղեկացվում են կանոնների մասին։
Ինչպես գրում է «դահլիճի գտնվողներին վրդովվել էր այդ միջադեպը»։ Պարբերականի աղբյուրներից մեկն ասել է. «Վարքականոնները չափազանց պարզ են։ Մենք պարզապես խնդրում ենք մարդկանց իրենց պահել հարգանքով և չլուսանկարվել. բոլորին հաջողվել է հետևել այդ կանոններին մինչև վերջին տառը՝ բացառությամբ այդ մարդու»։
Ինչպես գրում է Daily Mail-ը, Հայաստանի նախագահը բարձրաձայն է խոսել, երբ մոտենում էր թագուհու դագաղին։ Պարբերականն ընդգծում է, որ նրա գործողությունները հակասում են խիստ կանոններին, որոնք արգելում են լուսանկարումը կամ տեսանկարահանումը և «հանդարտ, հարգալից վարքագծի կոչ են անում»:
Երկու պարբերականներն էլ Վահագն Խաչատրյանին անվանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաշնակից» և հրապարակել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ հունիսին կայացած հանդիպման լուսանկարները։