Ռուսաստանաբնակ հայտնի հայերը սոցիալական ցանցերում սկսել են «Հայաստան, ես քեզ հետ եմ» ֆլեշմոբը՝ ի պաշտպանություն իրենց պատմական հայրենիքի։
Ակցիային միացել են հայտնի դերասաններ, ռեժիսորներ, բլոգերներ և դերասաններ, որոնց թվում են կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, դերասաններ Եվգենի Պետրոսյանը, Կարեն Բադալովը, Կարեն Ավանեսյանը, Աշոտ Քեշյանը, Միքայել և Լևոն Արամյանները, ինչպես նաև բլոգեր Գոհար Ավետիսյանը, էստրադային կատարողներ Մարգարիտա Պոզոյանը, Արծվիկ Հարությունյանը և Սևակ Խանաղյանը:
Տեսանյութում աստղերն իրենց հայրենիքին աջակցություն են հայտնում «իր համար այս դժվարին պահերին» և հայտարարում, որ «ողջ սրտով Հայաստանի հետ են»:
Հատկանշական է, որ տեսանյութի վերջում Հայաստանին աջակցելու է Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, ով հայերենով կրկնում է՝ «Հայաստան, մենք քեզ հետ ենք»։