Զոհված զինծառայողների հարազատները հեռացրին ու մի կողմ շպրտեցին պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ Եռաբլուր բերած ծաղկեպսակները:
Նրանք հանեցին պսակների վրա ամրացված հայկական դրոշներն ու ծաղիկները մի կողմ նետեցին՝ ասելով, որ պիղծ իշխանություններից ոչինչ իրենց պետք չէ. այս քայլով պղծվում են իրենց զոհված որդիների սուրբ գերեզմանները:
Ավելի ուշ կոտրեցին նաև ծաղկեպսակների հենարան եռոտանիները, որպեսզի դրանք նորից չտեղադրեն: