Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «Աերոֆլոտ» մարդատար ինքնաթիռը (SU7072) հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ ավիաընկերությանը հղումով, հարկադիր վայրէջքը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թռիչքը դեպի նպատակակետ օդանավակայան կշարունակվի օդանավի փոխարինումից հետո։ Ուղևորները, նշել են նրանք, գտնվում են օդանավակայանի սպասասրահում։
Հաջորդ չվերթը (SU1868) ուղարկվել է նույն օդանավակայան, որը նույնպես թռչում էր Մոսկվայից Երևան, սակայն մեկնում էր մեկ ժամ անց, հայտնում է RTVI-ն՝ վկայակոչելով ավիաընկերության աջակցության ծառայության օպերատորին։
Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ժամանումների ցուցակի՝ առավոտյան ժամը 10։00-ին պետք է վայրէջք կատարի «Աերոֆլոտ»-ի երկու չվերթ։ SU1864 առաջին չվերթի վայրէջքը նախատեսված է 10:12-ին՝ առանց ուշացման։ SU1868 չվերթի ժամանումը Մոսկվայից նախատեսված է առավոտյան 10:15-ին, թռիչքի կարգավիճակը ցույց է տալիս, որ այն կժամանի ուշացումով։