Սյունիքի մարզում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Նշվում է, որ քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերներն ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։
Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։