Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստան վերադարձնել 17 ռազմագերիներին, որոնց գերեվարվել են 2022թ. սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ժամանակ։ Ըստ «Թրենդ»-ի՝ այս հարցը ՀՀ կառավարության հետ համաձայնեցվել է միջազգային խողովակներով:
Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ գերիները կարող են Հայաստան վերադառնալ այսօր։ նշվել է, որ 17-ից չորսը վիրավորվել են։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ չի կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումները։ Նա մանրամասնեց, որ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերիների։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման արդյունքում 17 հայ ռազմագերիների ազատ արձակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հանդիպումը նախաձեռնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։