«Փեթակի» աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք ասում են, որ տեսչական մարմնից եկել, կնքել են տաղավարները և իրենց թույլ չեն տալիս աշխատել։
«Ներս մտանք, մեզ ցույց տվեցին տեսչական մարմնի ակտի թուղթը, որը տրվել է նորմերի խախտման համար, սակայն մեր տեղեկություններով՝ տնօրինությունը պահանջված անվտանգային բոլորը նորմերը կատարել է։ Մեր տաղավարներն ենք, մենք ուզում ենք աշխատել»,- ասաց մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ տեսչական մարմինը կասեցման հրաման է ստորագրել 2021 թվականի խախտումենրի հիման վրա՝ առանց ստուգումներ անցկացնելու։
«Քանի որ սխալը տեսչական մարմնի կողմից է, մենք արագ լուծում ենք պահանջում։ Կա 12 կետ, բոլոր նորմերը կատարված են, բացի մեկից։ Եթե չեմ սխալվում, կան շինություններ, որոնք ստանդարտով իրար մոտ են»,- ասաց ԱՁ տնօրեն Գրիգոր Մովսիսյանը, որը ևս միացել է բողոքի ակցիային։
Հավելենք, որ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, հայտնելով, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով և որ ԱԻՆ աշխատակիցները չունենալով նման հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ՝ չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն։
Մանրամասները՝ տեսանյութում։