«Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում։ Այս մասին գրում է «Հրապարակը»։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Վեոլիա ջրի» ներկայացրած հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի քննել։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն աղբյուրին հայտնել է, որ հայտը կքննեն մինչև դեկտեմբերի 1-ը, որպեսզի մինչև հունվարի 1-ն ուժի մեջ մտնի։
Նշվում է նաև, որ «Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում 8-9 դրամով։ «Բաղրամյանն ասաց, որ դեռ փաստ չէ, որ սակագինը սպառողների համար կբարձրանա՝ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել ավելացող մասը։ Նա նշել է, որ չպլանավորված աննախադեպ սղաճ է եղել, ամենայն հավանականությամբ՝ սղաճի տարբերության չափը կարող է փոխհատուցվել, սուբսիդավորվել՝ գինը պահելու նպատակով»,- գրում է թերթը։