Արբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք Caucasus Heritage Watch-ի զեկույցից։
Նշվում է, որ ավերվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում գտնվող 18-19-րդ դարերի հայկական Սբ. Սարգիս եկեղեցին, որի մասին հաղորդվել է անցյալ ամիս։ «Սա իրենից ներկայացնում է 2021 թվականի դեկտեմբերից միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի առաջին խոշոր խախտումը, որը Ադրբեջանին կարգադրում է կանխել և պատժել նման արարքները»,-նշվում է հաղորդագրության մեջ: