Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով գերատեսչության ենթակայության տակ գտնվող ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ։
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը այցելել էին ապաստարաններ։ Շրջայցի ընթացքում նախարարի կողմից նախանշվել են հետագա անելիքները, տրվել հանձնարարականներ։
ԱԻ նախարար Ա․ Փամբուխչյանը նշել է, որ ապաստարանները գտնվում են գերատեսչության և անձամբ իր ուշադրության կենտրոնում․ մաքրման և կահավորման աշխատանքների մասին մշտապես զեկուցվում է։
Նշվում է, որ նախարարությունը սերտ համագործակցում է համայնքապետարանների հետ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։