Իր տան մոտ դաժան ծեծի է ենթարկվել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտնել է, որ Էդգար Ղազարյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նշենք, որ Էդգար Ղազարյանը նախկինում եղել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը: