Flyone Armenia ավիաընկերությունը 2022թ․ հոկտեմբերի 19-ին իրականացրեց Երևան – Եկատերինբուրգ – Երևան երթուղով առաջին կանոնավոր ուղիղ չվերթը: Այս մասին հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։
Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը և չվերթի առաջին ուղևոր Գոհար Խաչատրյանը կտրեցին խորհրդանշական ժապավենը։ Արամ Անանյանը չվերթերի մեկնարկի կապակցությամբ հայտարարել է. «Այսօր միասին տալիս ենք դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան Flyone Armenia ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը: Եկատերինբուրգը ՌԴ չորրորդ քաղաքն է, որ միանում է Հայաստանի առաջին ազգային բյուջետային ընկերության թռիչքային քարտեզին։ Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների քանակը դեպի ՌԴ՝ տեսանելի ապագայում ներառելով նաև նոր ուղղություններ»։