Սեպտեմբերի 13-ից հետո 201 նույնականացված մարմին կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշել է, որ փորձաքննությունների ամբողջ ընթացքն ավարտվել է, և իրականացվել է զոհված զինծառայողների մարմինների նույնականացում:
«Չնույնականացված մարմիններ չկան»,- ասել է Ավանեսյանը:
Ինչ վերաբերում է 44-օրյա պետերազմից հետո առկա չնույնականացված մարմիններին, Ավանեսյանը հիշեցրել է, որ մասունքները փորձաքննության են ուղարկվել Հոլանդիա:
«Ցավոք, ունենք մասունքներ, որոնք նույնիսկ այնտեղ հնարավոր չի եղել նույնականացնել: Ունենք դեռ չհուղարկավորված մարմիններ»,- հավելել է նախարարը: