Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, փակ կլինեն մի շարք փողոցներ:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ըստ անհրաժեշտության կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 20, 21-ին: