Ընդլայնվել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը: Այս մասին Կառավարության մամուլի ծրագրի հետ զրույցում նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Փոխնախարարի խոսքով՝ նոր փոփոխություններ են ներմուծվել, որով առավել լավ պայմաններով են առանձնացվել են սահմանամերձ գյուղական համայնքների կատեգորիան, որը նախկինում նույնացվում էր մարզային բնակավայրի հետ։ «Այսօր Հայաստանում շուրջ 80 սահմանամերձ բանակավայր կա։ Այս գյուղերում էականորեն լավ պայմաններ են հաստատել։ Մասնավորապես սահմանամերձ բնակավայրերում բնակարան ձեռք բերելու դեպքում փոխհատուցվում է պետության կողմից 14 մլն դրամ հիպոտեքի մայր գումարը, իսկ բնակելի տուն կառուցելու դեպքում արդեն 16 մլն դրամը, ինչպես նաև 13 տոկոս տոկոսագումարների փոխհատուցումը կտրամադրվի պետության կողմից», – նշեց փոխնախարարը։