Ամերիկյան հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել ընտանեկան արխիվից։ Նա գրել է իր ընտանիքի մասին, որը 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունից ԱՄՆ է ներգաղթել Ցեղասպանությունից փրկվելու համար։
«Մեզ փորձեցին թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք։ Աջ կողմի տղան իմ պապիկն է»,- գրել է Օհանյանը՝ նշելով, որ լուսանկարի ամենաբարձրահասակ աղջիկն իր մորաքույր Վերան է, ով Բրուքլինում աշխատում էր որպես դպրոցի ուսուցչուհի և գումար էր խնայում, որպեսզի Ալեքսիսը կարողանա գնալ քոլեջ:
«Աջ կողմում իմ նախապապն է, ով տեսել է իր ծնողներին թուրք զինվորների կողմից գլխատված, նա մեծացել է թուրքական մանկատանը։ Ձախ կողմում իմ մեծ տատիկն է, ով մանուկ հասակում սարսափների միջով է անցել՝ հատելով Հալեպի անապատը»,- շեշտել է նա։
Օհանյանը պատմել է, որ ժամանակին Reddit pod-ի համար հարցազրույց է վերցրել պապիկից, բայց այն ջնջվել է: Բարեբախտաբար պահպավվել է դրա պատճենը։
Հայերի հետ կապված ամենամեծ սխալներից մեկը մեզ ջնջելն է՝ ըստ Օհանյանի: Սա չի աշխատում: «Դա մեզ միայն ավելի ուժեղ է դարձնում: Մենք երբեք չենք դադարի բարգավաճել և, սա կլինի ամենօրյա հիշեցում, որ դուք ձախողել եք»,- գրել է Օհանյանը։