RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ արգելվել է իր մուտքը Հայաստան։
«Կոնստանտին Զատուլինին, ով երկար տարիներ կատաղի կերպով աջակցում է Հայաստանին, Հայաստանի ներկայիս ղեկավարությունն արգելել է մուտք գործել Հայաստան։ Ի դեպ, ինձ նույնպես»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է: Նրա այցը Հայաստանում անցանկալի է համարվում: Զատուլինը վիրավորական է գնահատել այս քայլը։