Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 3-ը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Փետրվարի 24-ից փակ են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։
Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։