Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության անվճար դասընթացներ, որոնց կարող են մասնակցել զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Կլինեն հրաձգության տեսական, գործնական պարապմունքներ մարտական զենքով։
Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևանի բնակիչների համար մինչև հոկտեմբերի 30-ը։ Այս փուլում առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին: Հաջորդ փուլերում դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։
Armenia Today-ը հարցում անցկացրեց կանանց շրջանում՝ հետաքրքվելով թե արդյո՞ք նրանք լսել են այդ դասընթացների մասին և ցանկություն ունեն մասնակցելու, թե ոչ: Աղջիկներից շատերը տեղյակ չէին դասընթացներից, սակայն հիմնական մասը ցանկություն ուներ մասնակցելու:
«Կարծում եմ՝ բոլորիս պարտքն է: Մենք պետք է ավելի շուտ ներդրած լինեինք այդ համակարգը և դպրոցում պետք է ավելի լուրջ վերաբերվեինք դրան»,- ասաց հարցվածներից մեկը:
Կային նաև քաղաքացիներ, ովքեր ցանկություն չունեին մասնակցելու, թեև գաղափարին կողմ էին. «Ես էդ թեմայի մեջ չկամ… Գաղափարին նորմալ եմ վերաբերվում, պետք է ընտրություն ունենան բոլորը, որպեսի նրանք, ովքեր ցանկություն ունեն, կարող են և կուզենան մասնակցել, ունենան հնարավորություն, ոչ մի խտրականություն չլինի: Կարծում եմ՝ մեր երկիրն այն երկրներից չէ, որ խտրականություն ունենա որևէ դաշտում»:
Մանրամասները՝ տեսանյութում: