Այս պահին հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման հնարավորություն կա: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Շատ կարևոր վկաներ այլևս չկան, մահացել են, բայց կան բացահայտմանը հասնելու հեռանկարներ: Խնդրում եմ, որ նոր գլխավոր դատախազը հետևողական լինի հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ առնչվող բոլոր խնդիրներին: Մեր բոլոր ջանքերը պետք է մեկտեղել այդ հարցում: Եթե այսքան տարիներ որևէ առաջընթաց չենք ունեցել, նշանակում է, որ խանգարող հանգամանքներ են եղել: Այդ խանգարող հանգամանքները նույնպես պետք է բացահայտնվեն: Դրանք հենց այդ «ուչաստկովի» տեսանկյունի մեջ են թաքնված»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է: