Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 08:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։
Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով։