«Israir Airlines» ավիաընկերությունը նոյեմբերի 1-ից մեկնարկել է Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Նշվում է, որ չվերթերը կիրականցվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.israirairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է հայտարարությունում։