Flyone Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 14-ից կսկսի թռիչքներ իրականացնել Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո ծառայությունը:
Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։ Նշվում է, որ ավիատոմսերի ձեռքբերման և առկայության, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Flyone Armenia ավիաընկերությունը հունիսի 20-ից սկսել է կանոնավոր չվերթներ դեպի Բեյրութ։ Հունիսի 25-ին թուրքական ավիացիոն իշխանությունները ավիաընկերությանը չեն տրամադրել իրենց երկրի օդային տարածքը Լիբանանի ուղղությամբ թռիչքի համար։ Ստեղծված իրավիճակի պատճառով ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Երևան-Բեյրութ-Երևան երթուղով չվերթները մինչև հուլիսի 21-ը։