«Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Չվերթները կիրականացվեն Մոսկվա-Գյումրի երթուղով։
«Լոուքոսթեր «Պոբեդան» պաշտոնական կայքում բացել է Մոսկվա-Գյումրի չվերթի տոմսերի վաճառքը։ Այդ երթուղով թռիչքները կսկսվեն դեկտեմբերի 23-ին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս անգամ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից։ Այս տարվա գարնանից լոուքոսթերն ամբողջությամբ դադարեցրել էր չվերթները՝ միջազգային պատժամիջոցների և Ռոսավիացիայի առաջարկությունների ֆոնին: