Մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Նշվում է, որ 2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 370 միավոր տեխնիկա։
Բացի այդ, սպասարկող կազմակերպությունները պահեստավորել են մոտ 1600 տ աղ, իսկ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ամբարվել է մոտ 46000 խմ ավազ։
Հիմնադրամը տեղեկացնում է, որ Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։